Կարևոր իրադարձություններ

Եթե չլիներ Սրբազանի շարժումը, Հայաստանի ներքաղաքական կյանքը գերեզմանի կվերածվեր. «Հրապարակ»

16 Հուլիս, 2024 08:20
Եթե չլիներ Սրբազանի շարժումը, Հայաստանի ներքաղաքական կյանքը գերեզմանի կվերածվեր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Եթե չլիներ Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Հայաստանի ներքաղաքական կյանքը գերեզմանի կվերածվեր։ ՔՊ-ական աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվության պատճառն էլ սրբազանն է, չնայած ոմանք համոզված են, որ իշխանությունը նախընտրական քարոզարշավի է ելել։

Փաշինյանը կուսակիցներին վստահեցրել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ 2026-ի ընտրությունների քարոզարշավ սկսելը դեռ շատ վաղ է։ Ի դեպ, վերջերս նեղ շրջանակում Փաշինյանը, առանց փակագծեր բացելու, ասել է, որ արտաքին քաղաքական ճակատում աշնանն անակնկալ գործընթացներ են սպասվում»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին