Կարևոր իրադարձություններ

Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ մի սովորական, այլ երկրի քաղաքացի, ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ. Պապոյան

13 Հունիս, 2024 10:57
Հեղինակ՝ Գևորգ Պապոյան
Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ մի սովորական, այլ երկրի քաղաքացի, ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն ինչ այսօր տեղի ունեցավ տարօրինակ չէ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ մի սովորական, այլ երկրի քաղաքացի, ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ, ով իր օտարերկրյա տերերի միջոցով նպատակ ունի մեր երկիր նոր պատերազմ բերել, որի միջոցով էլ Հայաստանը կվերածի գուբեռնիայի։

Չի լինի։ Թույլ չենք տա կղերապետությանը, հետադիմությանը, ծայրագավառապետությանն ու գողերին, որ հաղթեն ժողովրդավարությանը, անկախությանն ու առաջադիմությանը։ Պետությունը շատ ամուր է»։

 

Լրահոս

Դիտել ավելին