Կարևոր իրադարձություններ

Ես գտնում եմ, որ իմ միսիան կատարել եմ եւ երեւի թե լավ եմ կատարել. Արկադի Ղուկասյան

08 Հոկտեմբեր, 2015 09:13
Ես գտնում եմ, որ իմ միսիան կատարել եմ եւ երեւի թե լավ եմ կատարել. Արկադի Ղուկասյան

ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանից փորձեցինք ճշտել` սահմանում տեղի ունեցող հրադադարի խախտումը կվերաճի՞ լայնամասշտաբ պատերազմի: «Իհարկե, ոչ մեկը, այդ թվում եւ Ադրբեջանի ժողովուրդը, նման ցանկություն չի կարող ունենալ: Ստեղծված իրավիճակում մեր ռազմական ղեկավարությունը լրջագույն քայլեր է ձեռնարկում, որպեսզի այդպես չլինի»: Անվերջ խոսվում է, որ Դուք ԼՂ նախագահ կդառնաք կամ ՀՀ պաշտպանության նախարար: Ի՞նչ «կդառնաք», վերջիվերջո, պարոն Ղուկասյան: «Ես այն կարծիքին եմ, որ Ղարաբաղում եւ Հայաստանում այլեւս չկա որեւէ պաշտոն, որում ինձ «նշանակած», «ընտրած» չլինեն լրատվամիջոցները»: Չե՛ք ուզում պաշտոն: «Ես գտնում եմ, որ իմ միսիան կատարել եմ եւ երեւի թե լավ եմ կատարել, որ ինձ մինչեւ հիմա չեն մոռացել: Մնացածն ապագան ցույց կտա, ես այսօր որեւէ հստակ պլան չունեմ»: 

 

Լրահոս

Դիտել ավելին