Կարևոր իրադարձություններ

Կասկադ համալիրը վերջնական տեսք կստանա. հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ

16 Ապրիլ, 2024 19:09
Կասկադ համալիրը վերջնական տեսք կստանա. հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ

Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն «Գաֆէսճեան»  թանգարանից ընդունեց ընդհանուր առմամբ 5105 քմ մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին։ Հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ։  

Հարկ է նշել, որ դեռևս 2022թ. նվիրաբերված, չկառուցապատված 1153 հա հողամասում էլ համայնքը պատրաստակամություն է հայտնել ավարտին հասցնել «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատումը՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուխքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ։   

«Կասկադը Երևանի ամենակարևոր վայրերից մեկն է, երևանցիների ամենասիրելի վայրերից մեկն է, զբոսաշրջային կենտրոններից մեկն է, և երևանցիները պետք է իմանան, որ «Կասկադ» համալիրն ամբողջապես վերջնական տեսքի է գալու»,- ընդգծել է քաղաքապետը։  

 

Լրահոս

Դիտել ավելին