Կարևոր իրադարձություններ

Ամասիա գյուղի «Սնղ» հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. օգնության են հասել փրկարարները

15 Ապրիլ, 2024 23:26
Ամասիա գյուղի «Սնղ» հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 15-ին, ժամը 19:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի «Սնղ» հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.)։

 

Լրահոս

Դիտել ավելին