Կարևոր իրադարձություններ

Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել

08 Ապրիլ, 2024 23:33
Հեղինակ՝ Ոսկան Սարգսյան
Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ,1990թ․-ին ծնված տղամարդուն։ Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու:

Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն ասում են, որ անտառի այդ հատվածում արջ կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»։

 

Լրահոս

Դիտել ավելին