Կարևոր իրադարձություններ

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է. ժամկետը երկարացվել է ևս 9 ամսով

28 Մարտ, 2024 18:24
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է. ժամկետը երկարացվել է ևս 9 ամսով

Կառավարությունը 9 ամիս ևս կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարելով ամսական 40+10,000 դրամ՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով:   

Ըստ այդմ, հայրենակիցներին աջակցությունը կտրամադրվի 2024 թվականի ապրիլից դեկտեմբեր ամիսները ներառյալ վճարումը կիրականացվի նույն սկզբունքով՝ ընդգրկելով ընտանիքի և՛ չափահաս, և՛ անչափահաս անդամներին։   

40+10 հազար ծրագրի շրջանակում աջակցություն կստանան նաև ԼՂ բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները։ Ապրիլ ամսվանից սկսած՝ ծրագրից կարող են օգտվել նաև 2020 թ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների այն անդամները, որոնք չեն հանդիսանում Կառավարության 2022թ որոշմամբ ՀՀ-ում իրականացվող բնակարանային ծրագրի շահառու։   

Միջոցառման շրջանակում իրականացված փոփոխությունների համաձայն, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձը չի ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը և դիմումը քննվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, ապա վերջինիս դիմումի քննության ավարտից հետո նա կստանա ինչպես միանվագ 100,000 դրամ աջակցությունը, այնպես էլ 50,000 դրամ աջակցությունը՝ նախատեսված առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ ԼՂ հայրենակիցը կկարողանա օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով վճարվող 40+10 հազար դրամ ծրագրից՝ սկսած հոկտեմբեր ամսից, բնականաբար, եթե համապատասխանի այս ծրագրով նախատեսված մյուս պայմաններին ևս։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումները կընդունվեն ապրիլի 15-ից համակարգում դիմում ունեցող չափահաս անձինք կրկին դիմելու կարիք չունեն։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին