Կարևոր իրադարձություններ

Գոշ լճի մոտակայքում մեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ. օգնության են հասել փրկարարները

27 Մարտ, 2024 21:00
Գոշ լճի մոտակայքում մեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ. օգնության են հասել փրկարարները

Մարտի 27-ին, ժամը 16։45-ին Տավուշ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին