Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է հանցագործության 131 դեպք

19 Մարտ, 2024 13:30
Բացահայտվել է հանցագործության 131 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-ից մարտի 19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18-ական, ֆիզիկական ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, հոգեկան ներգործության՝ 9, փաստաթուղթ կեղծելու՝ 8, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, պետական ունեցվածքի գողության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ընտանեկան բռնության, դատախազի մասին տեղեկություն հրապարակելու կամ նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու ու խուլիգանության՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, հրազեն դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք հափշտակելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, սառը զենքի հայտնաբերման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և դյուրավառ կամ այրիչ նյութերի օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին