«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ, ավելի ստույգ՝ «լրատվամիջոցների աչքից հեռու» բազմամարդ հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ:
Ըստ մեր աղբյուրների, հետաքրքրական փաստ է, որ շարժումը թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան շրջանակների հետաքրքրությունն է շարժել, այդ պատճառով էլ հավաքին ներկա են եղել երկու աշխարհաքաղաքական կենտրոնները ներկայացնող բարձրաստիճան գործիչներ և, այսպես կոչված, «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչներ։ Թերթի տեղեկություններով, հավաքի ժամանակ բավական թեժ քննարկումներ են եղել Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրների շուրջ, ինչպես նաև «Միասնություն» շարժման գործունեության էլ ավելի ակտիվացման ու ընդլայնման մասին:
Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք։ Որոշվել է ընդլայնել շարժումը, մասնավորապես, առաջիկայում մայրաքաղաքում և մարզերում շարժման նոր գրասենյակներ կբացվեն»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: