Կարևոր իրադարձություններ

Կանանց տնտեսական հզորացումը գենդերային հավասարությանը հասնելու ամենահիմնական բաղադրիչներից մեկն է. Նարեկ Մկրտչյան

18 Մարտ, 2024 15:55
Կանանց տնտեսական հզորացումը գենդերային հավասարությանը հասնելու ամենահիմնական բաղադրիչներից մեկն է. Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) համագործակցությամբ՝ Նյու Յորքում կայացել է «Ֆինանսական անկախություն՝ հանուն գենդերային հավասարության և աղքատության հաղթահարման. կանանց հզորացում տնտեսական ներգրավվածության միջոցով» խորագրով հարակից միջոցառումը՝ կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացնելու նպատակով։

Քննարկումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) աջակցությամբ, որին ներկա են եղել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլ ղեկավար անձինք։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԳՏՏԿ տնօերն Ամալյա Եղոյանը։ Բանախոսներն անդրադարձել են կանանց՝ աշխատաշուկայում լիարժեք ինքնաիրացման, հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում հավասար մասնակցության կարևորությանը։ Ներկայացնելով այս ուղղությամբ հայկական փորձը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է այսօրինակ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնց շրջանակում կանանց հնարավորություն է տրվում ոչ միայն զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, այլև ձեռք բերել նոր գիտելիք և կայուն զբաղվածություն:

«Կանանց տնտեսական հզորացումը գենդերային հավասարությանը հասնելու ամենահիմնական բաղադրիչներից մեկն է: Սա բազմակողմանի աշխատանք է, որը պահանջում է կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերը: Հաղթահարելով մարտահրավերներն ու ստեղծելով բարենպաստ միջավայր՝ մենք կարող ենք նպաստել կանանց ողջ ներուժի բացահայտմանը՝ միաժամանակ խթանելով տնտեսական աճը»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում շեշտել է նաև ԳՏՏԿ հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը։

Նախարարի խոսքով՝ կենտրոնի հետ համագործակցությամբ 2022-2023 թթ․ իրականացվել է «Կանանց տնտեսական հզորացում բարձր արտադրողականության ոլորտներում» ծրագիրը՝ ուղղված աշխատունակ, միայնակ մայրերի տնտեսական վիճակի և կենսամակարդակի բարելավմանը: Նախաձեռնության շրջանակում շահառուներին հնարավորություն է տրվել նախ ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական հմտություններ, ապա զբաղվածության ապահովման միջոցով ունենալ ֆինանսական անկախություն:

Ելույթի ընթացքում Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արձանագրած հաջողությունը՝ աշխատանքներ են տարվում դրա ընդլայնման ուղղությամբ․ նախատեսվում է միջոցառման շրջանակում ընդգրկել առավել մեծ թվով շահառուների՝ Հայաստանի բոլոր մարզերից 

 

Լրահոս

Դիտել ավելին