«Փաստ» օրաթերթը գրում է.
«Քաղաքաշինության կոմիտեի՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի նպատակն է հստակեցնել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի շրջանակներում 2024 թ.-ին կատարվելիք աշխատանքները:
2024-2027 թվականներին նախատեսվում է տնակների ազատում և ապամոնտաժում, բնակության նպատակով օգտագործվող տնակներում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրների մասով պետական աջակցության տարբերակված մոտեցում, կախված տվյալ ընտանիքի՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից: Համայնքների կողմից 2023 թ.-ի փետրվարին հաստատված ցուցակների համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա է տեղադրված փաստագրված տնակներից 4068-ը, որոնցից՝ 2964-ը՝ Շիրակի (2648-ը՝ Գյումրի), 1104ը՝ Լոռու մարզերում:
Որոշման համաձայն ֆինանսական աջակցության տրամադրման համար կպահանջվի մոտ 6.0 մլրդ դրամ (1089 ընտանիք), 1843 ընտանիքի բնակարանային խնդիրը նախատեսվում է դիտարկել սոցիալական բնակֆոնդի տարբերակով, իսկ մնացած 1136 ընտանիքի մասով աջակցության տրամադրում չի նախատեսվում: Միևնույն ժամանակ առաջնահերթ կարգով դիտարկման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային հողամասերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունները: Արդյունքում նախագծով տարբեր համայնքներում դիտարկվել են 181 ընտանիքի բնակարանային խնդիրները»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: