Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ԵՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր

12 Փետրվար, 2024 19:01
Քննարկվել են ԵՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղությունների շուրջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին