Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ձևավորված համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները

29 Հունվար, 2024 20:49
Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ձևավորված համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ձևավորված համընդգրկուն համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները՝ երկրի կարողությունների ամրապնդման, ժողովրդավարական և սոցիալական զարգացման, ոլորտային ռազմավարություններից և առաջնահերթություններից բխող այլ ուղղություններով։

Երկուստեք կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականությունը։

Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ համագործակցության շարունակականության և նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին