Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է Քուվեյթի էմիրը. ով է նշանակվել իրավահաջորդ

16 Դեկտեմբեր, 2023 21:52
Կյանքից հեռացել է Քուվեյթի էմիրը. ով է նշանակվել իրավահաջորդ

86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ ալ-Ահմադ աս-Սաբահը: Նա իշխանությունը ստանձնել էր երեք տարի առաջ:

Երկրի նոր էմիր է նշանակվել նրա կրտսեր եղբայրը՝ 83-ամյա թագաժառանգ Միշաալ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը։

Ըստ Քուվեյթի Սահմանադրության՝ էմիրի մահից հետո գահն ավտոմատ անցնում է թագաժառանգին, որը, սակայն, կարող է իշխանության անցնել միայն Ազգային ժողովում երդում տալուց հետո:

Թագաժառանգ արքայազն շեյխը 2021 թվականից Քուվեյթի փաստացի կառավարիչն է, քանի որ էմիր Նաուաֆ ալ-Ահմադ աս-Սաբահը հանձնել էր իր պարտականությունների մեծ մասն իրավահաջորդին:

Քուվեյթում հայտարարվել է 40-օրյա սուգ և պաշտոնական գերատեսչությունները երեք օր փակ կլինեն: Համաշխարհային առաջնորդները հարգանքի տուրք են մատուցել Շեյխ Նավաֆին և իրենց ցավակցություններն են հայտնել նրա իրավահաջորդ Շեյխ Մեշալին, Ալ Սաբահ ընտանիքին և Քուվեյթի ժողովրդին:

 

Լրահոս

Դիտել ավելին