Կարևոր իրադարձություններ

Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիները ևս 5 ամիս սոցիալական օգնություն կստանան

24 Նոյեմբեր, 2023 00:43
Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիները ևս 5 ամիս սոցիալական օգնություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած դրամական օգնության տրամադրման շարունակականությունը:

38 անձանց 5 ամսվա (2023թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների) համար՝ ամսական 68000 դրամ օգնությունը տրամադրելու համար կհատկացվի 12,920 հազար դրամ: Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2023 թվականի հուլիսը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին