Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

31 Հոկտեմբեր, 2023 18:49
Ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարեւորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը: 

ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին: Նաեւ նշվել է, որ քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին եւ բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաեւ տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար եւ կարեւորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին