Կարևոր իրադարձություններ

Բելգիա-Շվեդիա խաղը հետաձգվել է Բրյուսելում տեղի ունեցած հրաձգության պատճառով

17 Հոկտեմբեր, 2023 00:40
Բելգիա-Շվեդիա խաղը հետաձգվել է Բրյուսելում տեղի ունեցած հրաձգության պատճառով

Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա խաղն ընդմիջմանը հետաձգվել է անվտանգության նկատառումներով, քանի որ Բրյուսելում երկու շվեդ է սպանվել: BBC-ի փոխանցմամբ` այն տեղի է ունեցել քաղաքում` խաղից առաջ։ Զինված անձը դեպքի վայրից փախել է և դեռ ազատության մեջ է։ Դատախազներն ասում են, որ կրակոցները համարում են ահաբեկչություն:

Բելգիայի ոստիկանությունը շվեդ երկրպագուներին հրահանգել է խաղը դադարեցնելուց հետո մնալ «Քինգ Բոդուեն» մարզադաշտում՝ իրենց անվտանգության համար:

«Այսօր երեկոյան Բրյուսելում տեղի ունեցած ենթադրյալ ահաբեկչությունից հետո երկու թիմերի և տեղի ոստիկանական իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո որոշվել է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա խաղը դադարեցվում է: Շվեդ ֆուտբոլիստները ՈւԵՖԱ-ին ասել են, որ չեն ցանկանում խաղալ երկրորդ խաղակեսը, որին Բելգիայի հավաքականը համաձայնել է:

Բրյուսելի կենտրոնում անցորդների վրա հարձակված անձը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` հայտարարելով, որ «Իսլամական պետություն» խմբավորումից է, պատրաստ է սպանել և սպանվել: Տղամարդը նշել է, որ հարձակումն իրականացրել է Աստծո անունով։

 

Լրահոս

Դիտել ավելին