Կարևոր իրադարձություններ

Խաղաղ բնակչության կամ ՄԱԿ-ի անձնակազմի դեմ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են. ՄԱԿ

15 Հոկտեմբեր, 2023 22:10
Խաղաղ բնակչության կամ ՄԱԿ-ի անձնակազմի դեմ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են. ՄԱԿ

Ինչպես փոխանցում է Լիբանանում ՄԱԿ-ի գրասենյակը, այսօր ինտենսիվ փոխհրաձգություն է եղել Լիբանանի և Իսրայելի միջև «Կապույտ գծի» երկայնքով մի քանի հատվածներում: «Կապույտ գծի» երկու կողմերում էլ հարվածներ են եղել:

«Նակուրայում գտնվող մեր շտաբը հրթիռակոծվել է, և մենք աշխատում ենք ճշտել, թե որտեղից: Մեր խաղաղապահներն այդ պահին ապաստարաններում չեն եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Մենք շարունակում ենք ակտիվորեն համագործակցել «Կապույտ գծի» երկու կողմի իշխանությունների հետ՝ իրավիճակը թուլացնելու համար, բայց ցավոք, չնայած մեր ջանքերին, ռազմական էսկալացիան շարունակվում է։ Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին դադարեցնել կրակը և թույլ տալ մեզ՝ որպես խաղաղապահների, օգնել գտնել լուծումներ։ Ոչ ոք չի ցանկանում տեսնել ավելի շատ մարդկանց վիրավորված կամ սպանված:

Մենք հիշեցնում ենք բոլոր ներգրավված կողմերին, որ խաղաղ բնակչության կամ ՄԱԿ-ի անձնակազմի դեմ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են, որոնք կարող են լինել ռազմական հանցագործություններ»,-ասվում է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին