Կարևոր իրադարձություններ

Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել

09 Հոկտեմբեր, 2023 00:39
Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել

Քանի որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը, Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել:

Ինչպես փոխանցում են արտասահմանյան ԶԼՄ-ները, իսրայելական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածի տարբեր շրջաններում գտնվող տների վրա, որոնց հետևանքով զոհվել է 78 երեխա և 41 կին:

Ինչպես տեղեկացնում է Գազայի առողջապահության նախարարությունը, վիրավորվել է 2,3 հազար մարդ, այդ թվում՝ 213 երեխա և 140 կին:

The Jerusalem Post-ի փոխանցմամբ էլ ZAKA ծառայության կամավորները Իսրայելի հարավային շրջանում հայտնաբերելեն Ռեիմ կիբուցում անցկացված երաժշտական փառատոնի մասնակիցների 260 մարմին: Ըստ պարբերականի` նրանք զոհվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին