Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին

08 Հոկտեմբեր, 2023 22:34
ՀՀ ԱԳՆ-ն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցել է աֆղանցիներին` գրելով.

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում երկրի արևմտյան նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած աֆղան ժողովրդին։ Հուսով ենք, որ տուժածների ընտանիքներն ու մերձավորները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»։

Նշենք, որր երեկ Աֆղանստանի արևմտյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 2,4 հազարի:

 

Լրահոս

Դիտել ավելին