Կարևոր իրադարձություններ

Համասի հարձակումից ավելի քան 300 տուժած կա

07 Հոկտեմբեր, 2023 17:42
Համասի հարձակումից ավելի քան 300 տուժած կա

Ինչպես արդեն տեղեկացրել էին, այսօր առավոտյան ՀԱՄԱՍ խմբավորումը Գազայի հատվածից հարձակվել է Իսրայելի տարածքի վրա:

Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների` իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածում ահաբեկիչների օբյեկտներին տասնյակ ինքնաթիռներով հարվածներ հասցնելու մասին։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ ահաբեկիչները երկիր են մտել Գազայի հատվածից։

ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը կոչել են «Երկաթե սրեր» օպերացիա:

Վերջին տվյալներով՝ Իսրայելի վրա հրթիռակոծությունների հետեւանքով զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը, որոնցից 20-ի վիճակը ծանր է։

 

Լրահոս

Դիտել ավելին