Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են էթիկայի հանձնաժողովների եվրոպական և ազգային չափանիշները

18 Սեպտեմբեր, 2023 15:58
Քննարկվել են էթիկայի հանձնաժողովների եվրոպական և ազգային չափանիշները

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս, պացիենտները բախվում են էթիկայի կանոնների չարաշահմանը:Ընդ որում, էթիկայի կանոնները բուժաշխատողները երբեմն խախատում են ոչ միայն պացիենտի, այլև իրենց գործընկերների նկատմամբ»,-նշել է փոխնախարարը։

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի անդամներն ու առողջապահության նախարարության ներկայացուցիչները կարողությունների և հմտությունների զարգացման, ոլորտում կիրառվող եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու հնարավորություն են ունեցել:

Դասընթացին քննարկվել է առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովների եվրոպական և ազգային չափանիշները, ներկայացվել է այդ ոլորտներում Շվեդիայի, Ֆրանսիայի և Մալթայի փորձը:

 

Լրահոս

Դիտել ավելին