Կարևոր իրադարձություններ

Բայդենը Վաշինգտոնում կընդունի Զելենսկուն

16 Սեպտեմբեր, 2023 00:30
Բայդենը Վաշինգտոնում կընդունի Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է հաջորդ հինգշաբթի Վաշինգտոնում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Նախագահ Բայդենը կվերադառնա Վաշինգտոն` Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Սպիտակ տանն ընդունելու համար։ Դա կլինի նրանց երրորդ հանդիպումն այստեղ`Սպիտակ տանը», - ասել է նա։

Այցը կկայանա, երբ ԱՄՆ Կոնգրեսն ուսումնասիրի Ուկրաինային լրացուցիչ օգնության մասին Սպիտակ տան հարցումը։ Այդ օգնության ընդունումը հարցականի տակ է, քանի որ Հանրապետական կուսակցության անդամների կարծիքները չեն համընկնում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին