Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը Ստեֆան Բոլցին ներկայացրել է Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշները

15 Սեպտեմբեր, 2023 15:27
Վահան Քերոբյանը Ստեֆան Բոլցին ներկայացրել է Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշները

Ֆրանկֆուրտում անցկացվող ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ռայֆայզն բանկի Ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավար Ստեֆան Բոլցի հետ։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշները, անդրադարձել ֆինանսական և բանկային համակարգին, պետական օժանդակության գործիքակազմին, մասնավորապես՝ լիզինգի ծրագրերին ու լիզինգային փաթեթներին և իրականացվող բարեփոխումներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել՝ համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին