Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն ընդգծել է դեպի Արցախ երկու միջանցքների բացման կարևորությունը. Միլլեր

13 Սեպտեմբեր, 2023 10:56
ԱՄՆ-ն ընդգծել է դեպի Արցախ երկու միջանցքների բացման կարևորությունը. Միլլեր

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Ինչպես երեկ ասացի, պետքարտուղարն անձամբ է ներգրավված գործընթացում, միայն վերջին շաբաթվա ընթացքում նա բազմաթիվ զանգեր է արել: Մենք նշել ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում հումանիտար բեռների առաջին խմբաքանակն Աղդամի երթուղով մատակարարվել է ԼՂ, այդ պատճառով մենք կրկնում ենք մեր կոչը` դեպի ԼՂ երկու միջանցքների բացման կարևորության մասին որպես կարճաժամկետ խնդիր, և որպես երկարաժամկետ հարց` երկու երկրի միջև վերջնական համաձայնության ձեռքբերումը»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին