Կարևոր իրադարձություններ

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2100-ի

11 Սեպտեմբեր, 2023 11:17
Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2100-ի

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 2100 մարդ: Ավելի քան 2400 մարդ էլ վնասվածքներ է ստացել: Թվերը, սակայն, վերջնական չեն. փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։

6.8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի երեկոյան Մարոկկոյի հարավում: 19 րոպե անց հաջորդել է ևս մեկ ցնցում, այս անգամ՝ 4.9 մագնիտուդով:

Էպիկենտրոնը գտնվել է Ատլասի լեռների քիչ բնակեցված շրջանում՝ Մարաքեշից 71 կմ հարավ-արևմուտք, որը խոշոր զբոսաշրջային կենտրոն է: Սակայն ցնցումները զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Ռաբաթում։

 

Լրահոս

Դիտել ավելին