Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Պատել

06 Սեպտեմբեր, 2023 10:20
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Պատել

Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն անդրադարձել է Լեռնաին Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման։

ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային, ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար», - ասել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին