Կարևոր իրադարձություններ

Կողմ ենք մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքմանը թե՛ Լաչինի, թե՛ Աղդամի երթուղիներով. Զախարովա

05 Սեպտեմբեր, 2023 17:45
Կողմ ենք մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքմանը թե՛ Լաչինի, թե՛ Աղդամի երթուղիներով. Զախարովա

Այս օրերին մեր ներկայացուցիչը Բաքվում է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Աղդամ-Ասկերան ճանապարհին։ 

«Նա համապատասխան խորհրդակցություններ է նախատեսել մեր ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք գործում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համապարփակ եռակողմ համաձայնագրերի հիման վրա։

Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել առաքմանը ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով, և կոչ ենք անում չքաղաքականացնել այդ հարցը»,-նշել է նա։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին