Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Արցախում

03 Սեպտեմբեր, 2023 21:18
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Արցախում

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ադրբեջանում երկրաշարժ է եղել, որի ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։

Ցնցումները զգացվել են նաև Արցախում։

Երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք՝ օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժն զգացվել է Ստեփանակերտում` 2-3 բալ։

 

Լրահոս

Դիտել ավելին