Կարևոր իրադարձություններ

Պայթյուն է որոտացել Դամասկոսի արվարձանում

02 Սեպտեմբեր, 2023 15:21
Պայթյուն է որոտացել Դամասկոսի արվարձանում

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում ուժեղ պայթյուն է որոտացել։

Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, պայթյունի հետևանքով անվտանգության ծառայության աշխատակից է վիրավորվել:

Նշվում է, որ ահաբեկիչները Կատնա արվարձանում հեռակառավարվող սարքի միջոցով գործի են դրել ռումբը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ:

Ոստիկանությունը հարձակման մասնակցության համար կասկածում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին