Կարևոր իրադարձություններ

Հայերը սովամահ են լինում Ադրբեջանի ձեռքով. ինչու Բայդենը ավելին չի անում օգնելու համար. Los Angeles Times

31 Օգոստոս, 2023 17:18
Հայերը սովամահ են լինում Ադրբեջանի ձեռքով. ինչու Բայդենը ավելին չի անում օգնելու համար. Los Angeles Times

«Los Angeles Times»-ը գրում է.

«Անցյալ տարի՝ Պարենի համաշխարհային օրը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է իր նվիրվածությունը աշխարհին, որտեղ «ոչ մի երեխա չպետք է սոված քնի, ոչ մի ծնող չպետք է անհանգստանա, թե ինչպես կերակրել իր ընտանիքին, և ոչ ոք չպետք է բախվի սննդի անապահովությանը»:

Նույն ելույթում Բայդենն ընդգծել է, որ միայն այս տարի Միացյալ Նահանգները ավելի քան 9 միլիարդ դոլար Է հատկացրել աշխարհի խոցելի համայնքներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Ցավոք, Բայդենի խոստումը չի հասնում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո հայտնվել են Ադրբեջանի հետ հակամարտության մեջ:

Անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կառավարությունն իր նավթադիկտատոր Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացրել է Լեռնային Ղարաբաղում (ավելի քան 120 000 հայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների) կապող միակ ճանապարհի ապօրինի շրջափակումը արտաքին աշխարհի հետ:

Սա աշխարհում այսօր տեղի ունեցող մարդասիրական ճգնաժամերի առավել անտեսված և թերագնահատված զեկույցներից մեկն է»:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին