Կարևոր իրադարձություններ

Ոստիկանապետը զբաղեցրած պաշտոնից ազատել է ՕՎԻՐ-ի պետին. «Ժամանակ»

21 Հոկտեմբեր, 2015 09:24
Ոստիկանապետը զբաղեցրած պաշտոնից ազատել է ՕՎԻՐ-ի պետին. «Ժամանակ»

Մեզ հասած լուրերով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ հրամանագիր Է ստորագրել, որով ոստիկանության անձնագրային և վիգաների վարչության պետ Միշա Սարդարյանն ազատվել Է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։ Ուշագրավ Է, որ ոստիկանապետը որոշել Է ՕՎԻՐ-ի պետին փոխել սահմանադրական հանրաքվեի նախօրեին։ Նշենք, որ այս անգամ ընտրություններին քաղաքացիները մասնակցելու են ոչ միայն անձնագրերով, այլ նաև նույնականացման քարտերով:

 

Լրահոս

Դիտել ավելին