Կարևոր իրադարձություններ

Զախարովան մեկնաբանել է Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը

30 Օգոստոս, 2023 17:39
Զախարովան մեկնաբանել է Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը

Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը միջնորդական ջանքերն ակտիվացնելու և Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու վերաբերյալ։

«Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և, առավել ևս, չեն խաթարում այդ ջանքերը։

Միջնորդական ջանքերի շրջանակում անհրաժեշտ է, որ Ֆրանսիան հաշվի առնի հակամարտության երկու կողմերի, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները։

Առանց դրա՝ չարժե ակնկալել որևէ առաջընթաց առանց այն էլ լարված իրավիճակի հանգուցալուծման առումով»,- նշել է Զախարովան:

 
 

Լրահոս

Դիտել ավելին