Կարևոր իրադարձություններ

Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները փորձել են գրոհել ՌԴ մի շարք շրջաններ

30 Օգոստոս, 2023 11:20
Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները փորձել են գրոհել ՌԴ մի շարք շրջաններ

Օգոստոսի լույս 30-ի գիշերը ուկրաինական զինված ուժերը փորձել են անօդաչու թռչող սարքերով գրոհել ՌԴ մի շարք շրջաններ, այդ թվում՝ Մոսկվայի մարզը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ ՌԴ ՊՆ-ի հրապարակած տեղեկատվության, ՀՕՊ համակարգերը երեք ԱԹՍ են խոցել Բրանսկի մարզում և ևս մեկը՝ Օրյոլի մարզում։

Բրանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ խոցված ԱԹՍ-ներից երկուսը փորձում էին գրոհել հեռուստաաշտարակը, սակայն հարձակման փորձը կասեցվել է, տուժածներ ու ավերածություններ չկան։

Մոսկվայի ժամանակով ժամը 02։00-ի (Երևանի ժամանակով՝ 03։00) սահմաններում ռուս զինվորականները կասեցրել են ուկրաինական հերթական հարձակումը՝ Կալուգայի մարզում խոցելով ևս մի անօդաչու։ Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշայի խոսքով՝ միջադեպի հետևանքով տուժածներ ու լուրջ ավերածություններ չկան, սակայն վնասվել են բնակելի տներից մեկի ապակիները։

Մարզային իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակումների հետևանքով տուժածներ չկան։

 ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ կասեցվել է ԱԹՍ-ով հարձակումը նաև Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանում։

 

Լրահոս

Դիտել ավելին