Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

29 Օգոստոս, 2023 10:35
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 04։58-ին (Երևանի ժամանակով՝ 08։58-ին)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 152 000 բնակչություն ունեցող Ակսարայ քաղաքից 101 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին