Կարևոր իրադարձություններ

Այս շաբաթ բանակցելու եմ Փաշինյանի և Ալիևի հետ. Մակրոն

28 Օգոստոս, 2023 17:11
Այս շաբաթ բանակցելու եմ Փաշինյանի և Ալիևի հետ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:

«Այս շաբաթ ես բանակցելու եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք կատարում, ինչպես նաև հանդես կգանք միջազգային ասպարեզում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա»,- դեսպանների ամենամյա խորհրդաժողովում հայտարարել է Մակրոնը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին