Կարևոր իրադարձություններ

Դանիան կարող է քրեականացնել Ղուրանի և Աստվածաշնչի պղծումը

26 Օգոստոս, 2023 19:53
Դանիան կարող է քրեականացնել Ղուրանի և Աստվածաշնչի պղծումը

Շվեդիայում և Դանիայում Ղուրանի այրման ակցիաների շուրջ աղմուկի ֆոնին Կոպենհագենը որոշել է քրեականացնել սուրբ գրքերի, այդ թվում՝ Ղուրանի և Աստվածաշնչի հրապարակային այրումը կամ պղծումը: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Դանիայի արդարադատության նախարարության տվյալով՝ նման ակցիաներն այսուհետ կարող են պատժվել մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

Շվեդիայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ հարգում է Կոպենհագենի որոշումը, սակայն Ստոկհոլմն այժմ չի կարող նման քայլի գնալ, քանի որ դա կենթադրեր Սահմանադրության փոփոխում: Ուլֆ Քրիսթերսոնը հավելել է, որ Շվեդիան կարող է վերանայել «Հասարակական կարգի մասին» օրենքը և ավելի խիստ լինել քաղաքացիներին ակցիաներ անցկացնելու թույլտվություն տրամադրելու հարցում:

 Շարունակությունը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին