Կարևոր իրադարձություններ

Իրանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել

26 Օգոստոս, 2023 12:19
Իրանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել

Իրանի բանակը երկրի կենտրոնական շրջաններում ռադիոէլեկտրոնային պատերազմի լայնածավալ զորավարժություն է անցկացրել, հայտնում է Mehr-ը։

Սկսվել են լայնածավալ համատեղ զորավարժություններ, որոնցում ներգրավված են ռադարներ, անօդաչու սարքեր, միկրոօդանավեր և տեղական նախագծման և արտադրության այլ ռազմական տեխնիկա։

Իրանի զորավարժությունները ներառում են տեղական արտադրության տարբեր տեսակի էլեկտրոնային պատերազմի համակարգեր, ռադարներ, անօդաչու թռչող սարքեր, կիբեր և օդատիեզերական համակարգեր, անձնակազմ և անօդաչու կործանիչներ, միկրոավիացիա, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմին առնչվող ստացիոնար, շարժական, ցամաքային և օդային համակարգեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին