Կարևոր իրադարձություններ

Պուտինը խոսել է Պրիգոժինի մասին

25 Օգոստոս, 2023 10:56
Պուտինը խոսել է Պրիգոժինի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Առաջնային տվյալները ցույց են տալիս, որ այնտեղ են եղել նաև «Վագների» աշխատակիցները։ Ես Պրիգոժինին ճանաչում էի շատ երկար ժամանակ՝ 1990-ականների սկզբից, նա ծանր ճակատագրի մարդ էր։ Պրիգոժինը կյանքում լուրջ սխալներ է թույլ տվել, բայց նաև շատ բաների է հասել»,- ասել է Պուտինը։

«Վագներ»-ի հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռը կործանվել է չորեքշաբթի երեկոյան Տվերի մարզում։ Անձնակազմի անդամներն ու ուղևորները զոհվել են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին