Կարևոր իրադարձություններ

Մտել եմ սուպերմարկետ, ապրանքը տալիս են նույն տոպրակով. Փաշինյան

03 Օգոստոս, 2023 13:20
Մտել եմ սուպերմարկետ, ապրանքը տալիս են նույն տոպրակով. Փաշինյան

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենսդրության շրջանցման դեպքերին։

«Թեև օրենսդրությամբ արգելվեց այդ տոպրակների վաճառքը, նաև հստակ չափանիշներ սահմանվեցին, սակայն կան սուպերմարկետներ, որտեղ դրանք օգտագործվում են․ 

Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ, և գնածս ապրանքը տալիս են նույն տոպրակով, ինչ հինգ տարի առաջ, մինչդեռ մենք էս դահլիճում քննարկում էինք, որ մենք հիմա չգիտեմ ինչ հաստության տոպրակներն արգելում ենք, չի լինելու, չի օգտագործվելու։

Ինչո՞ւ է այդպես, ո՞վ ունի պարզաբանում»,-նշել է վարչապետը։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին