Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը և «Վայլդբերիզ»-ի տնօրենն անդրադարձել են ՀՀ-ում լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին

07 Հուլիս, 2023 16:18
Փոխվարչապետը և «Վայլդբերիզ»-ի տնօրենն անդրադարձել են ՀՀ-ում լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շուկայում և մասնավորապես Հայաստանում «Վայլդբերիզ» կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու ծրագրին, որը լայն հնարավորություններ կստեղծի նաև տեղական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնման հարցում: 

 

Լրահոս

Դիտել ավելին