Կարևոր իրադարձություններ

Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում. ՀՀ վարչապետ

29 Հունիս, 2023 12:15
Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում. ՀՀ վարչապետ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում։ 

«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ 13.7 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշ է արձանագրվել։ 2022թ-ի մայիսին արդեն իսկ բավական բարձր տնտեսական ակտիվություն էր գրանցվել՝ 10.8 տոկոսի չափով։

ՀՀ բանկային համակարգում ևս ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել։ ՀՀ բանկերում պահվող ավանդները 2023-ի մայիսին հասել են 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամի, ինչը 12 մլրդ 841 մլն դրամով շատ է ապրիլի ցուցանիշից։ Իսկ 2018թ-ի մայիսի համեմատ ՀՀ դրամական ավանդների պորտֆելը գրեթե կրկնապատկվել է։

Բոլոր մարտահրավերներին մեր արձագանքը շատ կարևոր է, որ լինի այսպիսին։ Տնտեսական զարգացումն այն ամենաէական գործոնն է, որ մեզ պետք է հնարավորություն տա հասցեագրել մեր պետության առաջ ծառացած բոլոր հիմնախնդիրները»,- նշել է Փաշինյանը։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին