Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ԵՄ օժանդակության Թայեքս գործիքի կիրառելիության կարևորությունը

12 Հունիս, 2023 18:54
Քննարկվել են ԵՄ օժանդակության Թայեքս գործիքի կիրառելիության կարևորությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 12-ին Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման (Թայեքս) գործիքի կիրառելիությանը նվիրված հանդիպում-քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները։ 
 
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ ծրագրերի պատասխանատու Քրիստինա Ֆեռնանդեսը։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին