Կարևոր իրադարձություններ

Լրագրողներն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

31 Մայիս, 2023 13:40
Լրագրողներն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների այցը հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի:

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, ԶԼՄ-ների ներկայացուցիչները ՊՆ N զորամասում հետևել են օրվա կարգացուցակով սահմանված պարապմունքների անցկացման ընթացքին, զրուցել զինծառայողների և սպաների հետ:

Այնուհետև հավատարմագրված լրագրողներն այցելել են առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, հարցազրույցներ անցկացրել դիրքապահ անձնակազմի հետ:

Օրվա ավարտին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը ՊՆ մամուլի քարտուղարի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին