Կարևոր իրադարձություններ

Հայաստանում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել. վարչապետ

29 Մայիս, 2023 13:04
Հայաստանում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել. վարչապետ

2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է անցած տարվա տնտեսական ցուցանիշները։

«Հայաստանում վերջին 15 տարվա համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճ է գրանցվել:

2022-ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որն ի սկզբանե պլանավորածի համեմատ ավելի է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4 տոկոսով»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է նաև այն, որ 296,8 մլրդ դրամի հարկային եկամուտ կա արդեն։

 

Լրահոս

Դիտել ավելին