Կարևոր իրադարձություններ

Քերոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՏՄ խորհրդի հերթական նիստ

25 Մայիս, 2023 21:17
Քերոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՏՄ խորհրդի հերթական նիստ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Նիստի ընթացքում քննարկվել են տեսչական մարմինների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, ստուգումների կազմակերպման ու անցկացման արդյունավետությանն առնչվող մի շարք հարցեր։ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին