Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Պորտուգալիան կձևավորեն համագործակցության օրակարգ

20 Մայիս, 2023 20:40
 Հայաստանն ու Պորտուգալիան կձևավորեն համագործակցության օրակարգ

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանն ու Պորտուգալիան կձևավորեն համագործակցության օրակարգ անտառային հրդեհների կանխարգելման, աղետների ռիսկի կառավարման, դիմակայուն քաղաքների կառուցման ուղղություններով

 

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մայիսի 19-ին երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի ներքին գործերի պետքարտուղար Պատրիսիա Գասպարի հետ։

 

 

Կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները, ինչպես նաև անտառային հրդեհների կանխարգելման, աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ կարողությունների զարգացման և այդ ոլորտում կրթական համակարգի բարելավմանն ուղղված հարցեր։

 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորտուգալիան դիմակայուն քաղաքների կառուցման առաջավոր փորձի երկիր է, քննարկվել են նշված ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարներ։

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Պորտուգալիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգ ձևավորել և շարունակել արդյունավետ փոխգործակցությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին