Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է՝ մտադիր է պաշտոնը թողնել ժամկետի ավարտից հետո

15 Մայիս, 2023 22:13
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է՝ մտադիր է պաշտոնը թողնել ժամկետի ավարտից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը երկուշաբթի հաստատել է, որ մտադիր է լքել պաշտոնը 2023 թվականի աշնանը՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո և չի ընդունի հոկտեմբերին նոր ժամկետի առաջարկը։

Այս մասին ասել է նա Կոպենհագենում կայացած ժողովրդավարության գագաթնաժողովում:

Գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել՝ դաշինքի երկրները կկարողանան իրեն փոխարինող «գերազանց իրավահաջորդի» գտնել։

Նշենք՝ փետրվարի 12-ին, ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն DPA-ին ասել էր, որ Ստոլտենբերգը մտադիր չէ երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը, որն ավարտվում է 2023 թվականի սեպտեմբերին։ Գործակալությունը նշում է՝ նա արդեն երեք անգամ երկարացրել է իր պաշտոնավարման ժամկետը և գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է գրեթե 9 տարի։

 

Լրահոս

Դիտել ավելին