Ռուսաստանը փորձում է անգամ կոնտրոլի տակ պահել այն անձանց , որոնց նկատմամբ ունի ցածր վստահություն, ովքեր կարող են, օրինակ, գենդեռացնել «Հայաստանը նայում է դեպի Եվրպա» առանցքով հոսանքներ:
Shabat.am-ի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակմանը:
«Իհարկե, դա վարկաբեկում է այդ քաղաքական գործիչներին, ինչի մասին իրենք պետք է մտածեն, որովհետև ինչպիսին էլ լիներ Տիգրան Սարգսյանի հանդեպ մեր վերաբերմունքը որպես վարչապետ, այնուամենայնիվ, նա նախկինում համարվում էր այդ դիրքի համար որոշակի տեսլական ունեցող պետական գործիչ: Բայց հիմա հենց իր համաձայնությամբ, ցավոք սրտի, մենք ունենք իրավիճակ, երբ ուղղակի վարկաբեկվում է պետական և քաղաքական գործունեությունը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա, եվրոպամետ քաղաքական գործիչների տոտալ վարկաբեկում է գնում և որոշ գործիչներ սիրահոժար համաձայնվում են ինքնափչացմանը:
«Նախ նրանք մի քանի խնդիր են լուծում, նախ վարկաբեկելով, որ Հայաստանում չկա եվրոպամետ քաղաքական գիծ՝ այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր նախկինում հակված էին դեպի Եվրոպա, անսկբունքային մարդիկ են և ցավալիորեն, նրանք ապացուցում են, որ դա ճիշտ է; Եթե Տիգրան Սարգսյանը հրաժարվեր այդ առաջարկն ընդունել, ապա, թերևս, ես այսպիսի գնահատական չէի տա»,-ասաց Սաֆարյանը:
Նրա կարծիքով սա արվում է նաև նրա համար, որ 2016-17թթ. Հայաստանում որևէ քաղաքական գործչի կամ պետական գործչի կողմից չգենդեռացվի պռոեվրոպական գիծ:
«Ռուսաստանն ուղղակի ապացուցում է, որ ինքը գնում է բոլորին և,ցավոք սրտի, պետական գործիչներն էլ ցույց են տալիս, որ իրենք բոլորը վաճառվող են իրենց պահվածքով: Եվ ահա, այս կտրվածքով, ԱՄՆ-ի նման երկրում Հայաստանի դեպանը տարվում է Ռուսաստան»,-ասաց Սաֆարյանը, հավելելով, որ ռուսները ուղղակի հասկացնում են, որ բոլորը իրենցն են, ամեն ինչ իրենցն է: